3467064

Ամանորյան բարեմաղթություն


ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը շնորհավորում է համայն հայ ժողովրդի Ամանոր և Սուրբ Ծնունդը: 2015 թվականը նշանավորվեց, որպես հայ ժողովրդի անօրինակ միասնականության տարի: Բոլոր հակասություններով հանդերձ մենք հասկացանք, որ կան արժեքներ, որոնք վեր են ամեն տեսակ հատվածական շահերից և ազգովին փորձեցինք գտնել դեպի համընդհանուր համախմբում տանող ճանապարհները: Մենք հավատում ենք, որ սկսվել է մեր ժողովրդի և հայրենիքի «Ոսկե Դարը» և աշխարհով մեկ սփռված համայն հայության միասնական ջանքերով կառուցելու ենք մեր երազած հայրենիքը՝ Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանը, ուր ազատ ու երջանիկ ապրելու է ամեն մի հայ: Մեր լավագույն մաղթանքները առաջին հերթին ուղղված են հայրենիքի սահմանները աչալուրջ հսկող մեր զինվոր-զավակներին, բայց նաև մեր բոլոր հայրենակիցներին, աշխարհի ո՛ր ծայրում էլ, որ լինեն: Եղե՛ք առողջ և ուժեղ, համբերատար ու լավատես, որպեսզի միասին հաղթահարենք բոլոր դժվարությունները:
ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբ