16996510_1357086904356043_2128771341014075041_n

PERSBERICHT: Demonstratie voor de Azerbeidzjaanse ambassade


Հերթական անգամ Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները, հզոր ցույց կազմակերպեցին Հաագայում Ադրբեջանի դեսպանության առջև՝ հիշատակելով 1988 թվականի Սումգայիթի և այլ քաղաքների զոհերին։ Արդեն ավանդույթ դարձած այս ցույցը այսօր էլ տեղի ունեցավ և չնայած եղանակի սաստիկ անբարենպաստությանը, նորից բազում հայորդիներ Հաագա եկան բողոքի հզոր ձայն բարձրացնելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հանդեպ։ Նախ Նիդերլանդների արտգործնախարարությունում Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունների պատվիրակությանը ընդունեց նախարարության Եվրոպայի երկրների բաժնի փոխտնօրեն՝ Ադրիան Պալմը։ Պատվիրակությունը նրան հանձնեց Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունների նամակը ուղղված Նիդերլանդների արտգործնախարար Կունդերսին։ Այնուհետև բովանդակալից զրույց տեղի ունեցավ, որի ընթացքում բազմաթիվ կարևոր հարցեր քննարկվեցին և հոլանդահայության մտահոգությունները փոխանցվեցին նրան Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին, որտեղ հակամարտությունը նորից բռնկվել է։ Նամակում նշված է, որ Նիդերլանդների կառավարությունը պետք է իր ներդրումն ունենա պատերազմը կանխելու և պետք է ջանք չխնայի, սեփական կամ ԵՄ մակարդկով հասնելու հակամարտության քաղաքական և խաղաղ լուծման համար: Մասնավորապես շեշտվեց այն հանգամանքը, որ Նիդերլանդների կառավարությունը ամեն ջանք պետք է ներդնի արդի իրավիճակի արդարացի գնահատման համար, որովհետև խաղաղ հանգուցալուծման ամեն մի փորձ կապված է հրադադարի պահպանմամբ, որն այսօր խախտվում է Ադրբեջանի կողմից, բայց որի գնահատականը չի տրվում միջազգային հասարակայնության կողմից։ Նամակում շեշտված է, որ պետք է հրապարակայնորեն դատապարտել (շարունակել դատապարտել) ադրբեջանական ագրեսիան և բացահայտ ռասիզմի դրսևորումները Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Նիդերլանդացի դիվանագետը խոսեց իր երկրի, այս հարցում քաղաքականություն վարելու սահմանափակումների մասին, միաժամանակ հույս հայտնեց, որ հնարավորը կարվի ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու համար։ Պատվիրակությունը նաև հարց բարձրացրեց բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Նիդերլանդների դիրքորոշման մասին։ Նշվեց նաև որ վերջերս Ադրբեջանը պահանջել է եվրոպական խորհրդարանի երեք պատգամավորի արտահանձումը։ Ինչպիսի՞ն է լինելու Նիդերլանդների դիրքորոշումը եթե Ադրբեջանը պահանջի արտահանձնել հոլանդացիներին։

Հոլանդահայության ցույցն սկսեց «Խաղաղության պալատի» մոտակայքից։ Հզոր վանկարկումներով ցուցարարները անցնելով Հաագայի փողոցներով հասան Ադրբեջանի դեսպանություն, որտեղ կոչերն ավելի հզորացան։ Ուժեղ անձրևը և քամին ոչ մի պահ չխանգարեց, որ մոտավորապես մեկ ժամ հանրահավաքը շարունակվի։ Եղան տարբեր լեզուներով ելույթներ և կատարումներ նույնիսկ տարիքով ամենակրտսեր մասնակցի կողմից։

Այսպիսով մեկ անգամ ևս հոլանդահայությունը ապացուցեց, որ հազարավոր կիլոմետրեր հայրենիքից հեռու նա այդուհանդերձ կանգնած է հայրենիքը պաշտպանող իր զինվորի կողքին։

Ook dit jaar hebben de Samenwerkende Armeense Organisatie (SAO) een demonstratie georganiseerd voor de Azerbeidzjaanse ambassade in Den Haag, ter nagedachtenis van de slachtoffers van Soemgait in 1988 en in andere steden. De demonstratie vond vandaag plaats en ondanks de extreem ongunstige weersomstandigheden, waren weer vele Armeniërs naar Den Haag gekomen om krachtig te protesteren tegen het anti-Armeense beleid van Azerbeidzjan. Voor de demonstratie vond een ontmoeting plaats in het Nederlandse ministerie van Buitenlandse Zaken tussen een delegatie van SAO en de plaatsvervangend directeur van de directie Europa, Adriaan Palm. De delegatie van SAO overhandigde hem een brief aan Minister van Buitenlandse Zaken Koenders. Vervolgens werd uitvoerig gesproken over een groot aantal belangrijke onderwerpen en de zorgen van de Armeniërs in Nederland over de situatie in Nogorno Karabach, waar het conflict zojuist weer is opgelaaid. In de brief wordt de Nederlandse regering gevraagd zich in te zetten om een oorlog te voorkomen en om een versterkte inzet, al dan niet in EU verband, te bevorderen om tot een politieke, vreedzame oplossing van het conflict te komen. Deze hangt geheel af van de naleving van het staakt-het-vuren, dat regelmatig door Azerbeidzjan wordt geschonden, hetgeen zonder internationale waarnemers niet vastgesteld wordt. Ook wordt gevraagd om de Azerbeidjaanse agressie en het openlijke racisme tegen Armenië(rs) publiekelijk te (blijven) veroordelen. De Nederlandse diplomaat sprak over beperkingen van het beleid van zijn land in dit verband en de noodzaak als Nederland de pogingen van OVSE Minsk Groep te ondersteunen. De delegatie stelde tevens het Nederlandse standpunt aan de orde inzake de uitlevering van de blogger Lapshin de recente Azerbeidzjaanse uitleveringsverzoeken van drie leden van het Europese Parlement, en mogelijke situaties als dit Nederlanders zou treffen.

De demonstratie van de Armeniërs van Nederland begon bij de Vredespaleis in Den Haag. Onder het scanderen van leuzen liepen de demonstranten door de straten van Den Haag en bereikten de Ambassade van Azerbeidzjan, waar de scanderingen luider en krachtiger werden. De manifestatie duurde meer dan een uur ondanks de zware regen en wind. Er waren toespraken en liederen in verschillende talen, zelfs werd er een lied uitgevoerd door de jongste deelnemer van de demonstratie.

Zo hebben de Armeniërs van Nederland nogmaals bewezen dat zelfs duizenden kilometers ver van Karabach ze nog steeds solidair zijn met de soldaten die het vaderland verdedigen.