Persbericht n.a.v. Azerbeidzjaanse luchtaanvallen

Vandaag, 27 september 2020, hebben de militairen van het fascistische regime van Azerbeidzjan na een lange voorbereiding vroeg in de ochtend uitgebreide luchtaanvallen uitgevoerd op Nagorno-Karabach (Artsach). De luchtaanvallen waren gericht op vredige burgers met als gevolg gewonden en doden. Het leger van Nagorno-Karabach heeft zich met succes verzet tegen deze aanvallen waardoor Azerbeidzjan grote verliezen heeft geleden.

Het Nederlands-Armeens Comité voor Rechtvaardigheid en Democratie (Hay Tad Nederland) veroordeelt de oorlogszuchtige en fascistische politiek van Azerbeidzjan ten zeerste en roept de internationale gemeenschap op hetzelfde te doen. Het eeuwenlange Turks-Azerbeidzjaanse programma, het uitroeien van Armenië, het Armeense volk en het stichten van Panturkistische staat, is nooit veranderd. Alle inspanningen van het Armeense volk om het conflict vredig op te lossen zijn tevergeefs geweest door de drang van Azerbeidzjan om zijn territorium te vergroten.

De Armeense gemeenschap in Nederland, een onlosmakelijk deel van het Armeense volk wereldwijd, staat volledig achter het volk van Nagorno-Karabach en haar strijd voor rechtvaardigheid. In tijden van een pandemie wanneer de hele wereld in strijd is gewikkeld tegen het coronavirus en niets belangrijker is dan saamhorigheid, beginnen immorele Azerbeidzjaanse machthebbers een oorlog om grondgebied te veroveren. De internationale gemeenschap, toeschouwer van deze gebeurtenissen, dient de Azerbeidzjaanse acties te veroordelen en maatregelen te nemen tegen deze politiek.

Nederlands-Armeens Comité voor Rechtvaardigheid en Democratie – Hay Tad

ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի հայտարարությունը

Այսօր՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանի ֆաշիստական պետության ռազմական ուժերը հրետանային նախապատրաստությունից հետո լայնածավալ հարձակում են սկսել Արցախի հանրապետության վրա։ Հրետակոծության են ենթարկվել խաղաղ բնակավայրեր և արդեն զոհեր և վիրավորներ կան քաղաքացիական բնակչության շրջանում։ Արցախի պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է այս հարձակումներին, և հակառակորդն արդեն ունի մեծ մարդկային և նյութական վնասներ։

ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ռազմատենչ և ֆաշիստական քաղաքականությունը և կոչ է ուղղում համաշխարհային հասարակայնությանը անել նույնը։ Թուրք-ադրբեջանական դաշինքի վաղեմի ծրագիրը՝ Հայաստանը և հայ ժողովրդին վերջնականապես ջնջելու և պանթուրքիստական ընդհանուր պետություն ստեղծելու վերաբերյալ, հարյուրից ավել տարիների ընթացքում ոչ մի փոփոխության չի ենթարկվել։ Հայ ժողովրդի բոլոր ջանքերը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու, որևէ արդյունք չեն տվել, բացառապես Ադրբեջանի ծավալապաշտական հակումների պատճառով։

Հոլանդահայությունը, որպես աշխարհի ողջ հայության անքակտելի մաս, լիովին կանգնած է Արցախի ազատատենչ հայրենակիցների կողքին և բոլոր միջոցներով սատարելու է հայ ժողովրդի արդար պայքարը։ Երբ համաշխարհային հասարակայնությունը միավորվում է թագաժահրի համավարակի դեմ պայքարում և ամենաբարձր ատյաններից կոչեր են հնչում միասնական լինել, միայն բարոյազուրկ ուժերը կարող են պատերազմ հրահրել և տարածքներ գրավելու գործողություններ ծավալել։ Աշխարհի առաջադեմ մարդկությունը սա տեսնում է և պետք է անվերապահորեն դատապարտի և միջոցներ ձեռնարկի այս քաղաքականությունը բացառելու համար։

Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբ

Geef een reactie

Je e-mailadres wordt niet gepubliceerd. Vereiste velden zijn gemarkeerd met *