Uitspraken Turkse president Erdogan

Hay Tad Nederland (Nederlands-Armeens Comité voor Rechtvaardigheid en Democratie) spreekt haar afschuw uit in verband met de uitingen van Turkse president Erdoghan.

Onlangs heeft Erdogan tijdens een zitting van de regering van Turkije bedreigende taal geuit en praktisch een oproep gedaan tot fysieke afrekening van de Armeense organisaties in de wereld, die zich sterk maken voor de erkenning van de Armeense genocide. Hay Tad Nederland voelt zich volledig aangesproken door deze dreiging en uit hevige afschuw tegen het gebruik van dergelijke dreigende taal.

Juist in deze moeilijke tijden wanneer de internationale gemeenschap een harde strijd voert tegen de coronapandemie en duizenden betogers zich sterk maken tegen racisme, wordt er van overheden verwacht dat zij begrip en tolerantie hebben voor gevoelige zaken zoals genocides. Turkije daarentegen ziet hier haar kans om haar strijd voor ontkenning van de Armeense genocide nog verder uit te breiden. Duizenden vrijwilligers van Hay Tad commissies wereldwijd voeren een strijd voor rechtvaardigheid. Deze vrijwilligers, nakomelingen van de overlevenden van de Armeense Genocide, strijden voor de eerlijke rechten van hun voorouders. Erdogan spreekt precies de taal van zijn voorouders, die anderhalf miljoen Armeniërs hebben uitgemoord en nog eens anderhalf miljoen Armeniërs uit hun land hebben verdreven en hun eigendommen hebben onteigend.

De hele internationale gemeenschap draagt verantwoordelijkheid voor het rechtzetten van grote historische onrechten. Niet alleen wij de Armeniërs, maar ook internationale machthebbers moeten Turkije voor zulke uitspraken op het matje roepen. Turkije heeft geen ander alternatief dan om in het reine te komen met zijn eigen geschiedenis en de Armeense genocide te erkennen. Door dit te weigeren blijft Turkije een misdadiger met bloed aan haar handen en daarom zal onze strijd voor rechtvaardigheid doorgaan. Noch Erdoghan, noch wie dan ook, kan onze strijd voor rechtvaardigheid tegenhouden. Wij roepen Nederlandse parlementariërs op om de uitspraken van de Turkse president ten zeerste te veroordelen en op te komen voor de rechten van de Armeniërs, die onschuldige slachtoffers van de Armeense genocide zijn geworden.

Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը իր զայրույթն է արտահայտում Թուրքիայի նախագահ՝ Էրդողանի հայտարարության առթիվ։

Վերջերս Էրդողանը Թուրքիայի կառավարության նիստի ժամանակ սպառնալից արտահայտություններ էր օգտագործել ողջ աշխարհում գործող Հայ Դատի հանձնախմբերի հասցեին և գործնականում կոչ էր արել հաշվեհարդարի ենթարկել հանուն Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչման պայքարող անձանց և կազմակերպություններին։ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը այս սպառնալիքները համարում է իրեն ուղղված և խիստ դատապարտում է նման արտահայտչաձևերը։

Այն ժամանակ, երբ միջազգային հասարակայնությունը պայքարում է «Թագաժահրի» համավարակի դեմ և միլիոնավոր մարդիկ կռվի են դուրս եկել ընդդեմ օտարատյացության դրսևորումների, աշխարհի ղեկավարներից սպասվում է հավասարակշիռ և հանդուրժողական մոտեցում ցեղասպանությունների նման քաղաքական զգայուն հարցերի վերաբերյալ։ Այնինչ Թուրքիայի ղեկավարությունը փորձում է այս առիթներն օգտագործել ժխտողականության իր քաղաքականությունը է՛լ ավելի ընդլայնելու։ Հայ Դատի հազարավոր կամավորներ ամբողջ աշխարհում պայքարում են անուն արդարության։ Նրանք ձգտում են իրենց նախապապերի արդար իրավունքների վերականգնման համար։ Իսկ Էրդողանը շարունակում է իր նախորդների քաղաքականությունը, որի զոհը դարձան մեկուկես միլիոն անմեղ հայեր և նույն քանակությամբ բնակչություն էլ զրկվեց իր սեփական երկրից և ունեցվածքից։

Միջազգային հասարակայնությունը նույնպես պատասխանատվություն է կրում պատմական արդարության վերականգնման համար։ Ոչ միայն հայերը, այլ նաև աշխարհի հզորները պետք է Թուրքիային նմանօրինակ արտահայտությունների համար պատասխանատվության ենթարկեն։ Թուրքիայի համար ուրիշ այլընտրանք չկա, բացի սեփական պատմությունը ընդունելու և Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու։ Քանի դեռ Թուրքիան այս քայլերը չի կատարել այն կհամարվի հանցագործ պետություն և մեր պայքարը հանուն արդարության կշարունակվի։ Ո՛չ Էրդողանը, ո՛չ էլ մեկ այլ ոք ի վիճակի են մեր պայքարը հանուն արդարության ընդհատելու։

Մենք կոչ ենք ուղղում Նիդերլանդների պատգամավորներին խստորեն դատապարտել Թուրքիայի նախագահի հայտարարությունները և պաշտպան կանգնել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի իրավունքներին։